Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Եթե հարաբերությունները փակուղում են հայտնվել

Եթե հարաբերությունները փակուղում են հայտնվել

Եթե ձեր և ձեր ընկերոջ հարաբերությունները գնալով փակուղում են հայտնվում և նկատում եք, որ ռոմանտիկան կամաց-կամաց պակասում է, առաջարկում ենք ձեզ մի քանի միջոց, որը հնարավորություն կտա վերականգնել ռոմանտիկան ձեր հարաբերություններում: Նախևառաջ հիշիր, որ բոլոր հարաբերություններում էլ լինում են վերելքներ և վայրէջքներ, և եթե ներկայումս ձեր հարաբերությունները վայրէջքի փուլում են, պետք չէ միանգամից անհանգստանալ և այրել բոլոր կամուրջները: Կարող ես ընկորջդ առաջարկել միասին տանիք կամ պատշգամբ դուրս գալ: Աստղերը, մաքուր օդը, կանաչը ռոմանտիկան վերականգնելու լավ միջոցներ են: Խնդիրներից փախչելու համար կարող եք միասին քաղաքից դուրս գնալ: Կարևորը՝ հանգիստը պետք է ակտիվ լինի:

 

Հոգեբաններն ապացուցել են, որ ընկերոջդ հետ միասին սենյակ հավաքելը կարող է լինել նույնքան ռոմանտիկ, որքան միասին ընթրելը: Միացրեք հաճելի երաժշտություն և սկսեք միասին հավաքել սենյակը: Սենյակը հավաքելուց հետո կարող ես առաջարկել միասին ինչ-որ կատակերգական ֆիլմ դիտել. դժվար թե նա հրաժարվի: Միասին հաճախ հիշեք իրար հետ անցկացրած հաճելի պահերը: Չմուշկներով սահելը ռոմանտիկան վերականգնելու լավագույն միջոցներից մեկն է: Մի ամաչիր և մի քաշվիր նրան հաճելի բառեր ասելուց: Իսկ եթե ամաչում ես, գրիր թղթի վրա, դիր այն նրա գրպանի կամ դրամապանակի մեջ: Հիշեք, որ յուրաքանչյուր պարագայում էլ հնարավոր է հարաբերությունները վերսկսել և գեղեցիկ ընթացք տալ նրան:

Սկզբնաղբյուր. slaq.am
Լուսանկարը. http://menstalk.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ